Աշխարհ

10.05.2017 11:55


Հոգլանդ. «Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի միջև»

Հոգլանդ. «Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի միջև»

Չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ առկա հակասություններին՝ երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ:

Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայություններին տված հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը:

«Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետեւ մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ մեր մոտեցումներում: Սակայն տարբեր շահեր ունենալը չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել միասին այս խնդրի շուրջ»,-ասել է նա:

Դեսպանի խոսքով՝ Մոսկվան, ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, նույնպես ցանկանում է խաղաղության հաստատում Հարավային Կովկասում. «Ինձ համար միանշանակ է, որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում, Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը եւ կվնասի Ռուսաստանի շահերին»:

Ռիչարդ Հոգլանդի խոսքով՝ նույնիսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների սուր վատթարացման պայմաններում բոլոր երեք համանախագահները սերտ համագործակցել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Սա մի ոլորտ է, որտեղ մենք կարող ենք ասել, որ Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները չունեն որեւէ բացասական ազդեցություն»:

Դեսպանի խոսքով՝ այս պահին միջնորդները փորձում են կողմերի միջեւ լիարժեք բանակցություններ վերսկսել. «Մեր աշխատանքն է ստեղծել վստահության այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտար երկու կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել»:

Այս խորագրի վերջին նյութերը