Լրահոս

14.12.2010 17:56


Առաջարկվել է Ավստրալիայում մի փողոց կոչել «AC/DC» խմբի առաջին երգչի անունով

Առաջարկվել է Ավստրալիայում մի փողոց կոչել «AC/DC» խմբի առաջին երգչի անունով

«AC/DC» խմբի երկրպագուները Մելբուռնի  իշխանություններին առաջարկել են անանուն փողոցներից մեկը կոչել լեգենդար խմբի առաջին երգչի, այժմ հանգուցյալ Բոն Սկոտի անունով։ Ինչպես գրում է «Brimbank Weekly»-ը, խոսքը Սանշայնում գտնվող մի նրբանցքի մասին է, որտեղ Սկոտն ապրել է 1951-1956թթ.։

«Բոնը ապրել է այստեղ, դպրոց հաճախել և մի քանի համերգ տվել»,-նշել է նախաձեռնության հեղինակներից մեկը։ Նա նաև հավելել է, թե Սանշայնը ոչ միայն կհավերժացնի երգչի հիշատակը, այլև ավելի գրավիչ կդառնա «AC/DC»-ի երկրպագուների համար։

Երկրպագուները հույս են հայտնել, որ նրբանցքը Բոն Սկոտի անունով կկոչվի 2011թ. փետրվարի 19-ին՝ երաժշտի մահվան 31-րդ տարելիցի օրը։ Տեղական իշխանություններն այս թեմայի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ դեռևս հանդես չեն եկել։

2004թ. Մելբուռնի փողոցներից մեկը կոչվել է «AC/DC»-ի անունով, իսկ 2008թ. Ֆրիմանթլում խմբի առաջին երգչի հիշատակին հուշարձան է բացվել։

Այս խորագրի վերջին նյութերը