Լրահոս

15.12.2010 09:37


Բողոքի մեծ երթ՝ ընդդեմ բրիտանական հանրագիտարանի

Բողոքի մեծ երթ՝ ընդդեմ բրիտանական հանրագիտարանի

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին' ժամը 12:30-ին, բողոքի երթ կանցկացվի' ընդդեմ բրիտանական «Macmillan children's books» հրատարակչության կողմից հրատարակված և ռուսական «Махаон» հրատարակչության կողմից վերահրատարակված հանրագիտարանների:

Երթը կսկսվի Ստ. Շահումյանի անվան հրապարակից, որտեղից երթի մասնակիցները կուղղվեն դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն' նամակ հանձնելով դեսպանին, ապա կքայլեն դեպի Մեծ Բրիտանիայի դեսպանատուն' նամակ հանձնելով Մեծ Բրիտանիայի դեսպանին:

Նամակի միջոցով նախաձեռնության անդամները դեսպաններին կհորդորեն միջամտել հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունների հերքման պահանջի իրականացմանը' կանխելով հետագա հրատարակությունների ժամանակ նույն կեղծիքի տարածումը:

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը