Լրահոս

18.01.2010 12:32


Կ. Խոդիկյան. «Մենք աշխարհում խայտառակ կլինենք»

Կ. Խոդիկյան. «Մենք աշխարհում խայտառակ կլինենք»

Գրող, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այժմյան գործընթացում բավական շատ վտանգներ է տեսնում։ Ինչպես «7օր»-ին նա ասել է, ճնշումներ կան թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի վրա, բայց Մադրիդյան ու Մայնդորֆյան փաստաթղթերի շնորհիվ Ադրբեջանն իրեն ԼՂ-ի առնվազն 5 շրջանների տերն է զգում է։ Կ. Խոդիկյանը հույս ունի, որ անկախ նրանից, թե ով է զբաղեցնում նախագահի աթոռը, նա այդպես հեշտ ու հանգիստ ազատագրված տարածքները չի տա։

-Մենք աշխարհում խայտառակ կլինենք, որովհետև որևէ մի ազգ այսպիսի նախաձեռնությամբ, այդպես իրեն պատեպատ տալով, ամեն ինչի գնալով՝ հաղթանակած ու ազատագրած իր տարածքները չի հանձնում թշնամուն։ Եթե մենք ուզում ենք մարդկության պատմության մեջ առաջինը դառնալ կամ այդպիսի խնդիր է դրած ոմանց առաջ, դա իրենց գործն է,- նշել է հրապարակախոսը։

Նա նաև ավելացրել է, որ եթե ՀՀ նախագահը ԼՂ-ի հարցում գնա զիջումների, ապա մեր երկրի ներքաղաքական կյանքում ֆորսմաժորային զարգացումներ կարձանագրվեն, իսկ եթե այդպիսի զիջումներ չլինեն, ապա իրավիճակը կպահպանվի մինչև 2012թ.՝ մինչև հերթական համապետական ընտրությունները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը