Լրահոս

04.12.2010 14:43


12 տարեկան աղջկան վրաերթի է ենթարկել

Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Իշխան Գ.-ն վարելով հոր «ԳԱԶ-2410»մակնիշի ավտոմեքենան՝ գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 1998 թ. ծնված Տաթևիկ Պողոսյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Նույն օրը ժամը 17.00-ին Իշխան Գ.-ն ավտոմեքենայով ներկայացել է բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը