Լրահոս

18.01.2010 16:28


Նախկին վարչապետ. «Այսօր եկեղեցին է փայ մտնում բիզնեսի մեջ»

Նախկին վարչապետ. «Այսօր եկեղեցին է փայ մտնում բիզնեսի մեջ»

Վերջերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հոդվածների շարքով էր հանդես եկել, որտեղ մասնավորապես նշել էր, թե այս իշխանությունները ներուժ չունեն տնտեսական աճ արձանագրելու համար։ Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ՀԱԿ-ն այդ ռեսուրսն ունի՞, և ո՞րն է այն՝ Հ. Բագրատյանն ասել է.

-«Հայ ազգային կոնգրեսի» հիմնական ռեսուրսն այն կլինի, որ տնտեսության կենտրոնացվածությունը կցրի։ 10-12 հազար մարդ է զբաղվում բիզնեսով, 120 հազարը, 1միլիոնը կզբաղվի։ Սա է խնդիրը։ Ռեսուրսը Մոնտե Քրիստոյի գանձերը չեն, որ գնան գտնեն։ Առկա գործոնները պետք է ռեսուրս դարձնեն։

Հրանտ Բագրատյանն ասել է, թե իրենք կցրեն տնտեսական ուժը, կփոխեն հարկային համակարգը.

-Ամբողջ դաշտը հարմարեցված է մի քանի մարդու շահերին։ Մենք թույլ չենք տա, որ երկրում գործող նախագահը, ինչպես երկրորդ նախագահի պարագայում է ասվել, միլիարդատեր լինի։ Մենք թույլ չենք տա, որ հայ եկեղեցին զբաղվի կոմերցիայով։ Այսօր եկեղեցին է փայ մտնում բիզնեսի մեջ. պաշտոնապես գրանցվում է։ Էլ ի՞նչ եկեղեցի, էլ ի՞նչ Քրիստոս։

Հ. Բագրատյանը կարծում է, որ պետք է հայրենասեր մարդկանց մի խումբ գա, որ փոխի երկիրը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը