Աշխարհ

20.05.2017 09:10


Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Ռոհանին է (տեսանյութ)

Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Ռոհանին է (տեսանյութ)

Իրանում տեղի են ունեցել 12–րդ նախագահական ընտրությունները։ Թեկնածուները 4–ն էին՝ պահպանողականների ներկայացուցիչ Մուստաֆա Աղա Միրսալիմը, Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին, Թեհրանի նախկին գլխավոր դատախազ, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին և նախկին վարչապետ Մուստաֆա Հաշեմի Տաբան։

Քվեարկությանը մասնակցել է շուրջ 40 միլիոն մարդ։ Ձայների 37 միլիոնի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ առաջատարը գործող նախագահ Հասան Ռոհանին է։ Նա ստացել է 21,6 միլիոն վստահության քվե։

Երկրորդ տեղում Իբրահիմ Ռայիսն է՝ 14 միլիոն ձայնով։

Իրանում ընտրելու իրավունք ունի 56 միլիոն մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը