Քաղաքական

20.05.2017 09:50


Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ և 60 միլիմետրանոց ականանե

Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ և 60 միլիմետրանոց ականանե

Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից՝ ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը