Լրահոս

16.12.2010 10:13


Գալուստ Սահակյան. «Երեկոյան կճշտվի, նոր կհրապարակենք»

Գալուստ Սահակյան. «Երեկոյան կճշտվի, նոր կհրապարակենք»

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ուշ երեկոյան ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին փոխանցել էր, որ նիստում որոշվել է այսօր երեկոյան հրավիրել ՀՀԿ խորհրդի՛ նիստ, որտեղ էլ և կլուծվի Երևանի քաղաքապետի թեկնածության հարցը:

Մամուլում, սակայն, տեղեկություններ են տարածվել, թե երեկ արդեն իսկ որոշում է կայացվել քաղաքապետի պաշտոնում առաջադրել «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանին:

-Երեկ բազմաթիվ հարցեր են եղել, միայն Երևան քաղաքի խնդիրը չէ, այնպես որ բոլոր հարցերը, ինչ-որ մամուլում հրապարակավ եղել է, բոլորը քննարկել ենք, պարզապես դիրքորոշումներ ենք արտահայտել, այսօր երեկոյան խորհրդի նիստում նոր վերջնական արդյունքների մասին կհայտնենք,-այսօր «7օր»-ին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Հարցին, թե իրո՞ք Երևանի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է, Գ. Սահակյանը պատասխանել է.

-Բնականաբար, ժամանակից շուտ ոչինչ չեմ ասի։ Տարբեր դիրքորոշումներ կան։ Այնպես որ երեկոյան կճշտվի, նոր կհրապարակենք։ Չեմ կարծում՝ ժամանակից շուտ այդպիսի բևեռացման անհրաժեշտություն կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը