Լրահոս

18.01.2010 17:03


Բաքվում հայկական ջարդերի 20-ամյակի կապակցությամբ Վրաստանում տեղի են ունեցել պատարագի և հոգեհանգստյան արարողություններ

Բաքվում հայկական ջարդերի 20-ամյակի կապակցությամբ Վրաստանում տեղի են ունեցել պատարագի և հոգեհանգստյան արարողություններ

Հունվարի 17-ին Բաքվում հայկական ջարդերի 20-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի հայ առաքելական Ս. Էջմիածին նորաբաց եկեղեցում, նաեւ վիրահայոց թեմին պատկանող բոլոր եկեղեցիներում կատարվել են պատարագի եւ հոգեհանգստյան արարողություններ:

Ս. Էջմիածին եկեղեցում հոգեհանգստյան արարողությունը նախագահել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Արարողություններին մասնակցել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանը, Վրաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարներ, բազմաթիվ հավատացյալներ:

Սուրբ պատարագի եւ հոգեհանգստյան արարողությունների ավարտին մասնակիցներն այցելել են հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջավանքի պանթեոնը, որտեղ Վրաստանում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ է դրվել հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշասյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաքվի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:

Այս խորագրի վերջին նյութերը