Լրահոս

18.01.2010 17:57


Ալ. Իսկանդարյանը չի բացառել մայնդորֆյան հռչակագրի նման «ինչ–որ» բանի ստորագրումը

Ալ. Իսկանդարյանը չի բացառել մայնդորֆյան հռչակագրի նման «ինչ–որ» բանի ստորագրումը

«Նովոստի» միջազգային կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ պատասխանելով «Ղարաբաղյան հարցում որևէ հռչակագրի ստորագրում սպասվո՞ւմ է, թ՞ե ոչ» հարցին Վլադիմիր Կազիմիրովը պատասխանել է, որ չի կարծում, թե պետք է անցնել հայտարարությունների դևալվացիային, քանի որ բավական է միայն այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերից և ոչ մեկը չի կատարվել։ Ալեքսանդր Սկակովը կարծիք է հայտնել, որ այսօր կամ վաղը հռչակագիրը կամ հայտարարությունները կարող են ոչ թե օգնել, այլ խանգարել գործընթացին, քանի որ այդ հայտարարությունները մնում են միայն որպես խոսքեր և չեն իրականացվում։ Նրա կարծիքով ներկա դրությամբ ավելի կարևոր է փոխել կողմերի տոնայնությունը, բառապաշարը։ Նա նշել է, որ հռչակագիրն արդարացված կլինի, եթե հայ-թուրքական հարաբերություններում որոշակի առաջխաղացում նկատվի։

Չհամաձայնվելով Մոսկվայի ներկայացուցիչների հետ՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ հայ-թուրքական գործընթացի հիմնական խնդիրը ոչ թե Երևանում է, այլ Անկարայում։ Նա նշել է, որ Հայաստանում հայ-թուրքական գործընթացին սուր հակազդեցություն չկա, սակայն Թուրքիայում այդպես չէ. այդ հարաբերություններին ընդդիմանում են նաև կառավարման ապարատում, հետևաբար այդ ուժերին պետք է ինչ-որ բան ներկայացնել, և այդ ինչ-որ բանը կարող է թուղթը լինել, որտեղ առաջընթացի մասին ինչ-որ բան գրված կլինի. «Այսօր թուրքերին ինստրումենտալ դեր ունեցող թուղթ է անհրաժեշտ։ Կստացվի, թե ոչ նման թուղթ ստեղծել, չգիտեմ, բայց այն գործընթացը, որն այսօր ընթանում է,  կապ ունի դրա հետ, և ես չէի բացառի հունվարին կամ փետրվարին մայնդորֆյան հռչակագրի նման ինչ-որ բանի ներկայացման հնարավորությունը»։ Քաղաքագետ Ալեքսանդր Մարկովի կարծիքով եթե խոսքը սպառնալիքների մասին է, ապա հռչակագիրը որևէ իմաստ չունի, սակայն եթե հռչակագրի նպատակն այն է, որ գործընթացը շարունակվելու է և շարունակվելու է բանակցությունների միջոցով, այդ դեպքում նոր հռչակագրի ընդունումն անհրաժեշտ է և նպաստելու է բանակցային գործընթացի հետագա դրական ընթացքի զարգացմանը։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը