Աշխարհ

23.05.2017 11:50


Արիանա Գրանդեն դադարեցրել է իր համերգային շրջագայությունը

Արիանա Գրանդեն դադարեցրել է իր համերգային շրջագայությունը

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո դադարեցրել է իր համերգային շրջագայությունը։ Այս մասին հայտնում է TMZ–ն՝ իր աղբյուրներին հղումով։

Հայտնի է նաև, որ Գրանդեն մայիսի 25–ին ելույթ չի ունենա Լոնդոնում։

Երգչուհին որոշել է դադարեցնել իր եվրոպական շրջագայությունն անորոշ ժամկետով, քանի դեռ հոգեպես պատրաստ չէ։ Բացի Մեծ Բրիտանիայից՝ նա համերգներով էր հանդես գալու Բելգիայում, Լեհաստանում, Գերմանիայում և Շվեյցարիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը