Լրահոս

16.12.2010 13:00


Ջոն Բոն Ջովին ընդգրկվել է Օբամայի աշխատակազմին կից խորհրդում

Ջոն Բոն Ջովին ընդգրկվել է Օբամայի աշխատակազմին կից խորհրդում

Ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովին ընդգրկվել է ԱՄՆ նախագահի աշխատակազմին կից նոր խորհրդի կազմում, որը ստեղծվել է դեկտեմբերի 14-ին։ Այս մասին հաղորդում է «The Washington Post» թերթը։

ԱՄՆ-ի կառավարության մտահղացմամբ՝ Սպիտակ տան սոցիալ-համայնքային հարցերով զբաղվող խորհուրդը, որի անդամ է դարձել Բոն Ջովին, կզբաղվի քաղաքացիների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ձեռնարկությունների և պաշտոնատար անձանց ուժերի համախմբմամբ, որն ուղղվելու է սոցիալական խնդիրների համար նոր լուծումներ փնտրելուն։

25 անդամ ունեցող խորհրդում ընդգրկված են նաև «Starbucks Coffee Co.», «McKinsey & Co.» և «eBay Inc.» կազմակերպությունների թոփ-մենեջերները։

Ջոն Բոն Ջովին, ում իսկական անունը հնչում է Ջոն Ֆրենսիս Բոնջովի, հայտնի է Դեմոկրատական կուսակցության նկատմամբ իր համականքով և ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն Բարաք Օբամայի թեկնածության։

Միևնույն ժամանակ երգիչը զբաղվել է բարեգործական գործունեությամբ, մասնավորապես նա հիմնել է աղքատության դեմ պայքարող հիմնադրամ' «Jon Bon Jovi Soul Foundation»։

Այս խորագրի վերջին նյութերը