Լրահոս

16.12.2010 13:19


«Ա1+»–ին եթեր չտրամադրելը չի՞ վնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը

«Ա1+»–ին եթեր չտրամադրելը չի՞ վնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՌԱՀ-ը մտավախություն չունի՞, որ «Ա1+»-ին հերթական անգամ եթեր չտրամադրելը կվնասի Հայաստանի միջազգային հեղինակությանը՝ ասել է.

- Ենթադրենք, թե որևէ ընկերություն չունի մրցակիցներ, բայց բերել է ծրագիր, որի ապահովման համար չունի անհրաժեշտ միջոցներ. դուք ի՞նչ կանեիք։

Նա ընդգծել է, թե ՀՌԱՀ-ը քաղաքական մարմին չէ ու միջազգային կառույցներում Հայաստանի հեղինակության առնչվող հարցերով չի զբաղվում։

Նշենք, որ մրցույթում հանրապետական սփռման լիցենզիա են ստացել «Արմենիա», «Շանթ», «Հայկական 2-րդ հեռուստաալիք», «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները, որոնք հանձնաժողովի բոլոր անդամների կողմից միաձայն 6-ական միավոր են ստացել։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ հանձնաժողովի բոլոր անդամները հեռուստաընկերություններին միևնույն գնահատականը տվեցին, Գրիգոր Ամալյանն ասել է, թե ակնհայտ բաներ  կան, որոնց վերաբերյալ մարդիկ նույն կարծիքն ունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը