Թուրքիայի ԱԳՆ–ն քննադատել է Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում քննարդատել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը։ Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը՝ նշելով, որ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Ներկա դրությամբ հրապարակվել է այդ որոշման ամբողջական տեքստը, որում նախապայմաններ պարունակող, ինչպես նաև արձանագրությունների ոգուն և բովանդակությանը հակասող դրույթներ են հայտնաբերվել։ Տվյալ որոշումը հարցականի տակ է դնում արձանագրությունների քննարկման անհրաժեշտությունը և խոչընդոտում հասնելու այդ փաստաթղթերի հիմնական նպատակին։Նման մոտեցումն ընդունելի չէ։ Ինչպես միշտ, ցուցադրելով, թե հետևում է միջազգային պարտավորություններին, Թուրքիան ևս մեկ անգամ հայտարարում է նշված արձանագրությունների դրույթներին հավատարիմ մնալու մասին։ Նման հավատարմություն ակնկալում ենք նաև Հայաստանից»։
Թուրքիայի ԱԳՆ–ն քննադատել է Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում քննարդատել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը։ Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը՝ նշելով, որ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Ներկա դրությամբ հրապարակվել է այդ որոշման ամբողջական տեքստը, որում նախապայմաններ պարունակող, ինչպես նաև արձանագրությունների ոգուն և բովանդակությանը հակասող դրույթներ են հայտնաբերվել։ Տվյալ որոշումը հարցականի տակ է դնում արձանագրությունների քննարկման անհրաժեշտությունը և խոչընդոտում հասնելու այդ փաստաթղթերի հիմնական նպատակին։ Նման մոտեցումն ընդունելի չէ։ Ինչպես միշտ, ցուցադրելով, թե հետևում է միջազգային պարտավորություններին, Թուրքիան ևս մեկ անգամ հայտարարում է նշված արձանագրությունների դրույթներին հավատարիմ մնալու մասին։ Նման հավատարմություն ակնկալում ենք նաև Հայաստանից»։