Աշխարհ

04.06.2017 12:26


Հրմշտոց և խուճապ Թուրինում․ ավելի քան հազար երկրպագու է տուժել (տեսանյութ)

Հրմշտոց և խուճապ Թուրինում․ ավելի քան հազար երկրպագու է տուժել (տեսանյութ)

Թուրինում ավելի քան հազար մարդ է տուժել Սան Կառլո հրապարակում Չեմպիոնների լիգայի ֆուտբոլային հանդիպումը դիտելու ժամանակ։ Տուժածներից 5-ի վիճակը, որոնց թվում է 4 տարեկան մի երեխա, ծայրահեղ ծանր է։

Россия 24-ը հայտնում է, որ հրապարակում տեղակայված մեծ էկրանով խաղին հետևելիս է եղել 20 հազար երկրպագու։ Այդ ընթացքում նրանցից մեկը ճայթուկ է բաց թողել և գոռացել, որ դա ռումբ է։ Բնականաբար, մարդիկ խուճապի են մատնվել, հրմշտոց է սկսվել, փախչելիս նրանք, բառի բուն իմաստով, մեկը մյուսի գլխի վրայով են անցել։

Մեկ այլ տվյալով՝ մետրոյի մոտ մետաղական դարպասներն են ընկել և ուժգին աղմուկը տարածվել է ամբողջ հրապարակով մեկ, ու դա է դարձել խուճապի պատճառ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը