Լրահոս

20.01.2010 13:41


ԲՀԿ–ն ե՞րբ դուրս կգա կոալիցիայից

ԲՀԿ–ն ե՞րբ դուրս կգա կոալիցիայից

-Կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալը հնարավոր է այն տարբերակով, երբ թուրքական կողմը պաշտոնապես բարձրացնի և հայկական կողմը պնդի, թե մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի, նոր միայն հայ-թուրքական հարաբերությունները կա՛մ կկարգավորվեն, կա՛մ սահմանները կբացվեն։ Եվ եթե հանրապետական կուսակցությունն այդ գիծը որդեգրեց, և իրենք այս նախապայմանն ընդունելով՝ Ազգային ժողովում մտցրեցին վավերացման հարցը, կարծում եմ՝ «Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկի և կոալիցիայում իր լինելու աննպատակահարմարության հարցը կբարձրացնի,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը։

Նա  տրամաբանական չի համարել այն ենթադրությունները, թե ղարաբաղյան կարգավորման շուրջ ավելի շուտ առաջխաղացում կգրանցվի, քան հայ-թուրքական հարաբերություններում։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը