Լրահոս

17.12.2010 12:58


Ինչպիսի՞ իրադրության դեպքում «Ժառանգությունը» մեծամասնություն կկազմի, իսկ ՀՀԿ–ն էլ մեծամասնություն չի կազմի

Ինչպիսի՞ իրադրության դեպքում «Ժառանգությունը» մեծամասնություն կկազմի, իսկ ՀՀԿ–ն էլ մեծամասնություն չի կազմի

«Հայելի» ակումբում հյուրընկալված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանին ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հարց է ուղղվել, թե ինչպիսի՞ իրադրության դեպքում «Ժառանգությունը» մեծամասնություն կկազմի, իսկ ՀՀԿ-ն էլ մեծամասնություն չի կազմի։

Գագիկ Մինասյանը խորհուրդ է տվել տարիուկես առաջ չանդրադառնալ այս թեմային։

-Երբ լրագրողները նման հարցեր են տալիս, ես հակված եմ մտածելու, որ նրանք առօրյա խնդիրնեից այնքա՜ն հեռու են։ Այսպիսի մի խոսք կա, որ եթե խոսակցության թեմա չկա, խոսում են եղանակի մասին։ Հիմա թեմա չկա՝ ընտրությունների մասին են խոսում,-ընդգծել  է նա։

Իսկ Արմեն Մարտիրոսյանն էլ ասել է, թե որպեսզի «Ժառանագությունը» մեծամասնություն կազմի, առաջին հերթին նորմալ քաղաքական դաշտ պետք է լինի, որտեղ գործընթացները բացառապես օրենքների շրջանակներում են։

-Երկրորդ՝ մի փոքր ֆինանս, որ կարողանանք մեր գործունեության գոնե մի 10%-ը ներկայացնել, և երրորդ, այնուամենյանիվ, նաև շատ  աշխատել է պետք,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը