Լրահոս

17.12.2010 13:37


«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրինագիծն ընդունվել է

Դեկտեմբերի 17-ին իր աշխատանքներն է շարունակել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Քվերակության է է դրվել «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» 2009թ. հոկտեմբերի 19-ին և 2009թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ համաձայնագիրը, որն ընդունվել է կողմ 77, դեմ/ձեռնպահ չկա ձայների հարաբերակցությամբ:

Կողմ 74, ձեռնպահ 1 ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ ընդունվել է նաև «Միջազգային պայմանագրերի մասին» հհ օրենքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը