Լրահոս

17.12.2010 13:39


Տ. Կարապետյան. «Հայաստանի իշխանությունները գնում են դեպի կոմունիզմ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարել է,  որ որոշված է եղել իրեն լկտիաբար եթեր չտալ։ Նա  ՀՌԱՀ երեկվա որոշումը, որով  «ԱԼՄ» հեռուստաընկերությունը զրկվել է հեռուստաեթերից,  գնահատել է որպես ակնհայտ կեղծիք ։

Ըստ Տ. Կարապետյանի՝ հանձնաժողով ներկայացված փաթեթում կարևորվող 6 կետերն էլ «ԱԼՄ»-ն լիարժոքորեն բավարարել է։ «Մեր ֆինանսական ներդումը 600 մլն դրամ էր, «Երևան TV»-ինը՝ 400։ Նրանք ունեն 42 աշխատող, ես՝ 83։ Նրանք շենք չունեն, իսկ մենք շենք ունենք»,- նշել է  «ԱԼՄ» հոլդինգի նախագահը։

 «ԱԼՄ» հեռուստաընկերությանը եթեր չտրամադրելը Տիգրան Կարապետյանը հետևյալ կերպ է պարզաբանել՝ իշխանություններն այսօր առաջնորդվում են «ով մեզ հետ չէ, նա մեր դեմ է» սկզբունքով։ «Դա կոմունիստական սկզբունք է, այսօր Հայաստանի իշխանությունները գնում են դեպի կոմունիզմ։ Մենք գնում ենք ոչ թե դեպի ժողովրդավարություն, այլ դեպի բռնապետություն»,- ասալ է նա։

Տիգրան Կարապետյանն ընդգծել է, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, պայքարելու է եթեր վերադառնալու համար, դիմելու է դատական ատյաններ, ընդհուպ մինչև Եվրադատարան։

Այս խորագրի վերջին նյութերը