Լրահոս

20.01.2010 16:11


Ո՞ւմ հրահանգով է գործել Արման Սահակյանը

Ո՞ւմ հրահանգով է գործել Արման Սահակյանը

«Հունվարի 10-ին Կենտրոն վարչական շրջանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության լրացուցիչ ընտրությունների ժամանակ Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Արման Սահակյանը (Ճուտ մականունով), ով վերոնշյալ համայնքում աչքի է ընկել ընտրակեղծարարությամբ, ԲՀԿ-ի հրահանգո՞վ է գործել» լրագրողի հարցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը պատասխանել է.

-Այդ ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ թեկնածուի աջակցելու քաղաքական որոշում չի ունեցել։ Այդ առումով եթե մեր առանձին կուսակցականներ օրինախախտումներ են թույլ տվել, և եթե դրանք ապացուցված են, ապա դա բացառապես իրավական դաշտի խնդիր է, և միայն իրավապահների գնահատականից հետո մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք։ Եթե այդ մարդը դատապարտվեց, ապա մենք կքննարկենք այդպիսի մարդու նպատակահարմարությունը մեր կուսակցության շարքերում։

Խ. Գալստյանը նաև ավելացրել է, որ եթե այդ ընտրատարածքում կուսակցականը գործել է, ապա գործել է միայն սեփական նախաձեռնությամբ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը