Լրահոս

18.12.2010 12:19


Մահացել է հայտնի երաժիշտ «Captain Beefheart»-ը

Մահացել է հայտնի երաժիշտ «Captain Beefheart»-ը

Ամերիկացի երաժիշտ-փորձարար և գեղանկարիչ Դոն վան Վիլետը, ով ավելի հայտնի է «Captain Beefheart» անունով, մահացել է 69 տարեկանում։

«Captain Beefheart»-ը աշխատել է տարբեր երաժշտական ոճերում՝ ռոքից մինչև բլյուզ և փսիխոդելիկ երաժշտությունից մինչև ազատ ջազ։

Համաշխարհային հռչակ ձեռք բերելով հանդերձ՝ վան Վիլետը ֆինանսական հարցերում հաջողակ չէր. նրա ձայնագրություններն այդքան էլ լավ չէին վաճառվում։

Այնուամենայնիվ, վան Վիլետի 1969թ. «Trout Mask Replica» ալբոմը՝ ձայնագրված իր մանկության ընկեր Ֆրենկ Զապայի հետ, քննադատների կողմից բավական դրական է ընդունվել և համարվում է այդ ժամանակների ամենայուրահատուկ ալբոմներից մեկը, որը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից կատարողների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը