Լրահոս

21.01.2010 16:09


Արտակ Զաքարյան. «Ապրիլի 24–ն ամենախոշոր ազդեցության լծակներից մեկն է»

Արտակ Զաքարյան. «Ապրիլի 24–ն ամենախոշոր ազդեցության լծակներից մեկն է»

-Ես դժվարանում եմ ասել, թե մինչև ապրիլի 24-ը Թուրքիայի խորհրդարանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունների հարցը կմտցնի՞ օրակարգ, թե՞ ոչ,-նշել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե իր կանխատեսմամբ Թուրքիայի խորհրդարանում ե՞րբ կվավերացվեն հայ-թուրքական արձանագրությունները։

-Սակայն մի բան հստակ է՝ ապրիլի 24-ն ամենախոշոր ազդեցության լծակներից մեկն է, որը Թուրքիան ստիպված է լինելու դիմագրավել կամ իր վրա ունենալ ճնշումներ խոշոր տերությունների կողմից։

Ա. Զաքարյանի կարծիքով,  մինչ այդ Թուրքիայում արձանագրությունների վավերացնելուն ուղղված որոշակի քաղաքական գործընթացներն անպայման կհստակեցվեն, և նաև Թուրքիայի հետագա գործողություններն ավելի պարզ ու հասկանալի կլինեն համաշխարհային հանրության համար։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը