Լրահոս

20.12.2010 11:19


Մոսկվայի ոստիկանությունը կրկնապատկել է մետրոներից և փողոցներից ձերբակալվածների թիվը

Մոսկվայի ոստիկանությունը կրկնապատկել է մետրոներից և փողոցներից ձերբակալվածների թիվը

Ինչպես հաղորդում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների տարածած հաղորդագրությանը, շաբաթ օրը Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 1200 մարդու, որոնք պատրաստվում էին բողոքի չարտոնված գործողություններ իրականացնել։

Ժամը 9:00-21:00  ընկած ժամանակահատվածում ներքին գործերի բաժանմունք բերման է ենթարկվել 1192 մարդ։ Ձերբակալությունները տեղի են ուենցել Մանեժի, Եվրոպայի հրապարակում, «Օստանկինո» հեռուստակենտրոնի մոտ, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում։

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, սառը զնքեր, արցունքաբեր և հրդեհավտանգ նյութեր։

Ավելի վաղ հաղորդվում էր ընդամենը 500 ձերբակալվածի մասին, բայց օրվա վերջում այդ թիվը կրկրկնապատկվել է։

 

Այս խորագրի վերջին նյութերը