Լրահոս

20.12.2010 12:45


Ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը վնասազերծվել է

Դեկտեմբերի  17-ին' ժամը 11.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով գյուղում,  նախ­նական տվյալներով, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը և օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ՊՆ ԳՇ և ԱԱԾ ՕՀ-ները:

Տեղում պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 64 տան բակում կայանված, Շ.Հովսեփյանին պատկանող «ԳԱԶ-3110» մակնիշի 162 ՍՏ 21 պետհամարանիշի ավտոմեքենայի առջևի մասում տեղադրված է ինքնաշեն պայթու­ցիկ սարք:

Դեպքի վայր ժամանած ԱԱԾ աշխատակիցները պայթուցիկ սարքը տե­ղում վնասազերծել են: Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը