Լրահոս

20.12.2010 15:34


Մեծ Բրիտանիայում 12 ահաբեկիչ են ձերբակալել

Բրիտանական ոստիկանությունը ահաբեկչություն կատարելու կասկածանքով այսօր առավոտյան Մեծ Բրիտանիայի երեք քաղաքներում 12 մարդու է ձերբակալել։ Ոստիկանության տեղեկություններով՝ ահաբեկիչները տարբեր վայրերում մի շարք պայթյուններ էին նախապատրաստել։ Այս մասին հաղորդում է «The Daily Telegraph»-ը։

Հինգ հոգի ձերբակալվել է Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում, չորսը՝ կենտրոնական Անգլիայի Սթոք քաղաքում և երեքը՝ Լոնդոնում։ Ներկայումս ոստիկանությունից նրանց տներում խուզարկություն են անցկացվում։

Բոլոր ձերբակալվածները կալանքի տակ են պահվում Մեծ Բրիտանիայի տարածքում  ահաբեկչության կազմակերպելու, նախապատրաստելու և դրդելու կասկածանքով։

Կասկածյալները 17-28 տարեկան են։ Նրանց անունները, ազգությունը և դավանանքը դեռ չեն հրապարակվում։ Սակայն նշվում է, որ ձերբակալությունները կատարվել են այն բանից հետո, երբ  «Ալ Քայիդա» միջազգային իսլամական ահաբեկչական ցանցը հանդես է եկել Բրիտանիայում ամանորյա տոներին ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքով։

Այս խորագրի վերջին նյութերը