Լրահոս

20.12.2010 16:43


«Zaman». «Հայաստանի բանակը Կովկասում ամենաարհեստավարժն ու գրագետն է»

Թրքական «Zaman» թերթում Ֆիքրետ Էրթանը գրում է, որ չնայծ Հայաստանի փոքր տարածքին ու սակվաթիվ բնակչությանը, հայկական բանակը համարվում է ամենաարհեստավարժը, գրագետն ու գործունակը։

«Հայաստանը շարունակում է զինվել» հոդվածում Էրթանը գրում է, թե ըստ տարբեր հետազոտական կենտրոնների հետազոտությունների՝ հայկական բանակն ամենաուժեղն է կովկասյան երեք հզոր բանակների շարքում։ Ավելին, Հայաստանը չի դոփում տեղում և ծրագրային  նոր քայլերի է դիմում։ Օրինակ, վերջերս հաստատվել է բանակի արդիականացման հնգամյա ծրագիրը։

Հոդվածի հեղինակը կարծիք է հայտնում, որ բարեփոխումներն իրականացվում են հայ-ադրբեջանական հնարավոր հակամարտության վերսկսման համատեքստում։

Էրթանը նաև անդրադառնում է հայ-ռուսական ռազմական համագործակցությանը՝ նշելով այն փաստը, որ Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգվել է  25 տարով։

«Ըստ էության՝ Հայաստանը շարունակում է զինվել։ Իսկ Հայաստանի թշնամիները՝ այդ թվում մենք, կամա թե ակամա պետք է դա հաշվի առնենք»,-եզրափակում է հոդվածագիրը։

 

Այս խորագրի վերջին նյութերը