Լրահոս

22.01.2010 14:11


ՀՀԿ–ում մտահոգ պատգամավորներ կան

ՀՀԿ–ում մտահոգ պատգամավորներ կան

«7օր»-ի այն հարցին, թե ՀՀԿ-ում շա՞տ են այնպիսիները, ովքեր դժգոհ են «ֆուտբոլային դիվանագիտությունից», սակայն բարձրաձայն չեն կարողանում ասել այդ մասին, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ «Հայելի» ակումբում հյուրընկալված ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը պատասխանել է.

-Ես կարող եմ մասնավորապես ասել այն գործընկերների մասին, ովքեր իսկապես իրենց մտահոգությունը հայտնում են, բայց նաև առանձին դեպքերում չեն բարձրաձայնում։ Հասկանալ կարելի է իրենց։ Բայց' բավական կան։ Իրենց մեջ էլ ազգային կամ ազգայնական մտածողներ կան, այնպես չի, որ բոլորը մի սանրի կտավ են։

Իր հերթին Գ. Մելիքյանը նույնպես չի ժխտել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարագավորման ներկա գործընթացի կապակցությամբ մտահոգ պատգամավորներ Հանրապետական խմբակցությունում կան.

-Մտահոգված պատգամավորներ ոչ միայն Հանրապետականում, այլև ընդհարապես ԱԺ-ում, բոլոր տեղերում կան, և ոչ միայն  պատագամավորներ, այլև մտահոգված քաղաքացիներ ՀՀ-ում։ Բայց այդ մտահոգություններն աստիճանաբար փարատվում են, և ինչ մտահոգություն որ սկզբում գոյություն ուներ, կարծում եմ՝ հիմա բավականին թույլ է, հատկապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը