Լրահոս

22.01.2010 14:22


Արտգործնախարարն անդրադարձել է Ռ. Քոչարյանի` Իրան կատարած այցին

Արտգործնախարարն անդրադարձել է Ռ. Քոչարյանի` Իրան կատարած այցին

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իրան կատարած այցին, Է.  Նալբանդյանը նշել է, որ դրա մեջ արտառոց բան չկա։ Ինչ վերաբերում է Հայաստանի անունից Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, նա նշել է.

-Ես լսեցի, որ խոսքը նրա մասին է, որ Հայաստանը կողմ է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանը։ Ի՞նչ գաղտնիք կա դրա մեջ։ Դրա մասին ասվել է, երբ ՀՀ նախագահ էր պարոն Քոչարյանը, դրա մասին ասվում է այսօր, և բնական է, որ մեր հարևան երկրի հետ Հայաստանը ձգտում է հարաբերություններն ընդլայնել, ինչի մասին բազմիցս հայտարարվել է։ Եվ այո՛, կարո՞ղ է պատահի, ոչ համահունչ հայտարարություն է արվել նրան, ինչին ձգտում է Հայաստանը։ Արհեստական այսպիսի խնդիրներ ստեղծելու կարիք, կարծում եմ, չկա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը