Լրահոս

22.01.2010 14:58


ՀՀ ԱԳ նախարար. «Որևէ մեկը որևէ գործընթացի մեջ չի կարող 100%–ով ասել՝ այսպես կլինի, թե այնպես կլինի»

ՀՀ ԱԳ նախարար. «Որևէ մեկը որևէ գործընթացի մեջ չի կարող 100%–ով ասել՝ այսպես կլինի, թե այնպես կլինի»

«Հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական գործընթացի ձախողումը» լրագրողի հարցին Է. Նալբանդյանը պատասխանել է, որ եթե Թուրքիան պատրաստ չէ և պատրաստ չլինի գնալ արձանագրությունների վավերացմանը, եթե շարունակի նախապայմանների լեզվով խոսել, ինչ-որ կապակցվածություններ անել և խոչընդոտել ամբողջ առաջընթացը գործընթացում, ապա հնարավոր է համարում։

-Որևէ մեկը որևէ գործընթացի մեջ չի կարող 100%-ով ասել՝ այսպես կլինի, թե այնպես կլինի։ Ես ընդհանրապես չեմ սիրում այդ կարգի կանխատեսումներ անել, ինչպես որ Չերչիլն էր ասում... այն գործիչների նման, երբ ասում են՝ 6 ամիս հետո այսինչը կլինի, հետո 6 ամիս հետո սկսում են բացատրել՝ ինչու դա չեղավ,- նշել է նախարարը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը