Լրահոս

24.07.2017 12:30


Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին բախվել են «ԳԱԶ-24»-ը և «DOJ»-ը․ վերջինը կողաշրջվել է

Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին բախվել են «ԳԱԶ-24»-ը և «DOJ»-ը․ վերջինը կողաշրջվել է

Հուլիսի 23-ին, ժամը 22:50-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-13 ավտոճանապարհի Ոսկեհատ-Հայանիստ հատվածի 1-ին կմ-ին բախվել են «ԳԱԶ-24» մակնիշի 34 TM 149 (վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Օ.) և «DOJ» մակնիշի 45 RO 555 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «DOJ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը