Լրահոս

22.12.2010 12:59


Հույն երկրպագուները Հայաստանի դրոշներով հարձակվել և ծեծել են թուրք բասկետբոլիստներին

Երեկ Կիպրոսում «FIBA EuroChallenge» գավաթի տղամարդկանց առաջնությունում թրքական «Փնար Քարշըյաքա» և կիպրական «Ապոել» թիմերի հանդիպման ժամանակ հույն մարզասերները թուրք բասկետբոլիստներին «սադրել են ցեղապաշտական բացականչություններով, Հայաստանի դրոշներով և հայամետ կարգախոսներով»։ Խաղի ավարտից հետո հույները գազային ռումբերով, մահակներով և քարերով հարձակվել են թուրք բասկետբոլիստների վրա և ծեծել նրանց։ Այս մասին հայտնում է «Armsport.am» կայքը՝ հղում անելով թրքական «Zaman» օրաթերթին։

Երբ խաղն ավարտվել է, և Թուրքիայի թիմը պարտվել է, մոտ հազար մարդ դուրս է եկել մարզադաշտ։ Ամբոխին կանգնեցնել ոստիկաններին չի հաջողվել։ «Մեր կյանքը վտանգված էր։ Մենք սպասում էինք, որ մթնոլորտը շատ լարված է լինելու, սակայն նման բանի մասին չէինք մտածել»,-ասել է Թուրքիայի բասկետբոլի թիմի մարզիչ Հաքան Դեմիրը։

Այս խորագրի վերջին նյութերը