Աշխարհ

03.08.2017 00:46


ՄՅՈւ-ն ընկերական խաղում հաղթեց «Սամպդորիային». Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

ՄՅՈւ-ն ընկերական խաղում հաղթեց «Սամպդորիային». Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Դուբլինի «Ավիվա» ստադիոնում ստուգողական հանդիպում անցկացրեց իտալական «Սամպդորիայի» հետ և հաղթեց 2:1 հաշվով:

«Կարմիր սատանաների» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով բացեց խաղի հաշիվը և փոխարինվեց ընդմիջումից հետո:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 8-ին՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում մրցելով Մադրիդի «Ռեալի» հետ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սամպդորիա»՝ 2:1

Գոլերը՝ Մխիթարյան (9), Մատա (81) - Պրաետ (63)

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը