Լրահոս

22.12.2010 13:01


Ինչո՞ւ հիմա

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ամփոփելով ներքաղաքական տարին, պարզաբանել է, թե ինչո՞ւ ՀՀ նախագահը հենց հիմա է սկսել ուշադրություն դարձնել ներքաղաքական գործընթացներին և որոշակի փոփոխություններ կատարել իշխանության շրջանակներում.

-2008թ. և մասամբ նաև 2009թ. առաջին կեսը ներքաղաքական բավական լարված իրավիճակ էր ՀՀ-ում, ինչը հանրապետության նախագահին հնարավորություն չէր տալիս, որ նա կատարի այն քայլերը, որ մենք հիմա տեսնում ենք։ Երկրորդը արտաքին քաղաքականության այն շատ կարևոր պրոցեսներն էին, որոնց ՀՀ-ն մասնակցում էր. դա հայ-թրքական հարաբերություններն էին, դա Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցային գործընթացն էր, որոնք ամբողջությամբ մեր պետության իշխանության ռեսուրսները կլանել էին։ Եվ Աստանայից հետո կարծես թե առաջին անգամ հանրապետության նախագահը հնարավորություն ունեցավ արտաքին այդ գերլարված աշխատանքից հետո անդրադառնալ ներքին խնդիրներին։

Այս խորագրի վերջին նյութերը