Լրահոս

25.01.2010 14:47


Կարեն Ավագյանը չի մեկնաբանում Հովիկ Աբրահամյանին

Կարեն Ավագյանը չի մեկնաբանում Հովիկ Աբրահամյանին

2009թ.-ն ամփոփելիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել էր, թե քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, պատասխանելով «7օր»-ի «Ինչպե՞ս կմեկնաբանեք այս արտահայտությունը» հարցին, ասել է, թե ինքը չէ, որ պետք է մեկնաբանի իր գործընկերոջը։

-Իմ գործընկերը հստակ պատասխանել է, և եթե այդ կապակցությամբ էլի հարցեր ունեք,  իրենց հարցրեք,-նշել է նա։

«Իսկ արդյոք համամի՞տ եք այդ մտքի հետ, թե ոչ» հարցին նա պատասխանել է. «Ես պատասխանեցի արդեն»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը