Լրահոս

25.01.2010 15:20


ՀՀԿ պատգամավոր. «Այսօր փոխզիջումների մասին խոսելը վաղ է»

ՀՀԿ պատգամավոր. «Այսօր փոխզիջումների մասին խոսելը վաղ է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ասել է, որ փոխզիջումների մասին խոսելը դեռ վաղ է։

-Ես հստակ ասում եմ, որ կարգավիճակի մասին է խոսվում, և կարգավիճակի հետ կապված որևէ փոխզիջման մասին խոսք չկա։ Երբ ասում ենք փոխզիջում, դա այն ընդհանուր փաստաթուղթն է, որի մեջ կա նաև փոխզիջում,-նշել է նա։

Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ ամեն դեպքում փոխզիջումները չեն կարող լինել մեր անվտանգության հաշվին։

-Մենք գիտենք, որ տարածքներ կան, որոնք անվտանգություն են ապահովում, և փոխզիջումը չի կարող լինել անվտանգության հաշվին,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը