Լրահոս

25.01.2010 16:13


«Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը կհայտնվի էկրաններին

«Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը կհայտնվի էկրաններին

Հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Սասունցի Դավիթը» նկարահանելու համար 350 մլն դրամ է ծախսվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։

-Ֆիլմի մտահղացումը դեռ շատ վաղուց է եղել՝ 1995-ից, երբ Մանարյանը սցենարը ձեռքին հովանավորներ, միջոցներ էր փնտրում, որոնցով հնարավոր լիներ ֆիլմը նկարահանել։

Մինչև 2001թ.-ն հովանավոր չի գտնվել։ Այն նկարվել է պետական բյուջեի միջոցներով 2002-ից։ Տարեկան մեկ սերիա է նկարվել՝ 10 րոպե։ Ավարտվել է 2009-ին։

Գ. Գևորգյանն ասել է, թե շատերն են հարցնում՝ ինչու է տարվա ընթացքում 10 րոպե նկարահանվել.

-Բարդ ֆիլմ է, և որակյալ մասնագետների պահանջ կար՝ անիմատորներ, նկարիչներ, մուլտիպլիկատորներ։ Մենք այդ քանակի որակյալ մասնագետներ չունեինք։

Գ. Գևորգյանն ասել է, թե փորձել են Ռուսաստանից մասնագետներ հրավիրել, որպեսզի տարվա ընթացքում երկու կամ երեք մաս նկարահանվի, սակայն դա ավելի թանկ է արժեցել։

Ընդամենը 8-10 հոգուց բաղկացած ստեղծագործական խմբի աշխատանքի շնորհիվ 80 րոպեանոց ֆիլմն արդեն պատրաստ է։ Մուլտֆիլմի պրեմիերայից հետո, որն այսօր է լինելու, այն տրամադրվելու է հեռուստաընկերություններին անսահմանափակ կերպով ցուցադրելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը