Լրահոս

23.12.2010 12:55


Ալլա Պուգաչովայի սիրտը վիրահատել են

Ալլա Պուգաչովայի սիրտը վիրահատել են

Երգչուհի Ալլա Պուգաչովայի սիրտը վիրահատել են՝ անթոների ստենդավորում են արել։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։

Պուգաչովային վիրահատել են դեկտեմբերի 22-ի երեկոյան։ Բակուլաևի անվան սրտանոթային վիրահատության գիտական կենտրոնի ղեկավար Լեո Բոկերիի խոսքերով՝ նա իրեն արդեն լավ է զգում, գտնվում է առանձին հիվանդասենյակում, բայց ոչ վերակենդանացման բաժանմունքում։

Ինչպես հիշեցնում է «РИА Новости»-ն, մի քանի տարի առաջ երգչուհին նույնատիպ վիրահատություն տարել է, սակայն մեկ այլ հիվանդանոցում։

Այս խորագրի վերջին նյութերը