Լրահոս

23.12.2010 13:51


Իլհամ Ալիևը՝ «Լրագրողների ընկեր»

Իլհամ Ալիևը՝ «Լրագրողների ընկեր»

Դեկտեմբերի 1-20-ը Ադրբեջանի լրագրողների պաշտպանության կոմիտեն հարցում է անցկացրել ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների շրջանում՝ ճշտելու «Լրագրողների ընկեր» անվանակարգի հաղթողին։

Հարցմանը մասնակցել են 30 օրաթերթ, 19 շաբաթաթերթ, 11 լրատվական գործակալություն, 13 լրագրողական կազմակերպություն, 8 տեղեկատվական պորտալ, 7 հեռուստաալիք և 3 ռադիոկայան։ Հարցվածների 81%-ի կարծիքով՝ «Լրագրողների ընկեր» պարգևի ամենաարժանի թեկնածուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։

Այս մրցանակը վերջին անգամ հանձնվել է 2002թ.՝ Հեյդար Ալիևին։

Այս խորագրի վերջին նյութերը