Լրահոս

23.12.2010 16:01


Հրանտ Բագրատյան. «Նախագահը սկսել է վարչապետից շատ հասկանալ»

Հրանտ Բագրատյան. «Նախագահը սկսել է վարչապետից շատ հասկանալ»

ՄԱԱ-ում անդրադառնալով ՀՀ տնտեսական վատ վիճակին, մասնավորապես կառավարության ձախողած տնտեսական քաղաքականությանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է, թե մյուս տարի որևէ բան չի նախատեսվում, համենայնդեպս՝ բյուջեի այն տարբերակով, որը մինչ օրս տեղադրված էր կառավարության կայքում։

-Նույնիսկ գաղափար չկա, թե ինչ անեն, գաղափար չկա, թե որտեղ են իրենք գտնվում։ Այն աստիճանի, որ նույնիսկ վերջին փոփոխությունները կամ ՀՀ նախագահի ելույթները... Ես սկսում եմ մտածել, որ նախագահը սկսել է ավելի շատ հասկանալ, քան վարչապետը,-նշել է Հ. Բագրատյանը և հավելել,-հասկանում է համենայնդեպս, որ կոռուպցիան խեղդել է արդեն։ Ասում է այդ բառերը, հիմա ձևի համար է ասում, հենց այնպես է ասում, բայց սկսել է նկատել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը