Լրահոս

24.12.2010 09:56


Մահացու վրաերթ կատարած վարորդը ներկայացել է

Դեկտեմբերի 22-ին ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 07.00-ի սահմաններում 1956 թ. ծնված Մարտուն Ն.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կապան-Գորիս ճանապարհի 63-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Քարահունջ գյուղի բնակիչ, 1931 թ. ծնված Ալբերտ Պողոսյանին, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Մարտուն Ն.-ն մեղայականով ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը