Լրահոս

24.12.2010 11:22


Այսօր Դմիտրի Մեդվեդևը կամփոփի տարվա արդյունքները

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր Ռուսաստանի 3 առաջատար հեռուստաալիքների հետ հարցազրույցի ժամանակ կպատմի անցնող տարվա առավել կարևոր իրադարձությունների մասին։

Երեկ իր Twitter-ի հասցեում Դմիտրի Մեդվեդևը գրել է. «Վաղը կամփոփեմ տարվա արդյունքները։ Այն կվերաբերի 2010 թ-ի առավել կարևոր իրադարձություններին, մեր խնդիրներին ու հեռանկարներին։ Կհետևեք»։

Այն կլինի Մեդվեդևի նախագահության ընթացքում նման ծրագրի երրորդ թողարկումը։ Նախորդ տարի «Տարվա արդյունքները Դմիտրի Մեդվեդևի հետ» ծրագիրը տեղի էր ունեցել նույն օրը՝ դեկտեմբերի 24-ին։

Այս խորագրի վերջին նյութերը