Լրահոս

27.01.2010 16:04


ՀՀԿ պատգամավոր. «Ես ո՛չ հավից եմ տեղյակ, ո՛չ ձվից»

ՀՀԿ պատգամավոր. «Ես ո՛չ հավից եմ տեղյակ, ո՛չ ձվից»

-Որպես իշխող կուսակցություն՝ Հանրապետականն ազգային անվտանգության խնդիր չի՞ տեսնում, երբ երշիկով, ձվով և հավով ընտրվում են, երբ կաշառք են բաժանում,- խոսելով 2010թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների մասին՝ այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանին հարցրել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

-Չգիտեմ՝ ինչ հավերի, ձվերի մասին է խոսքը։ Ես ո՛չ հավից եմ տեղյակ, ո՛չ ձվից։ Ես Կենտրոնի բնակիչ եմ, գիտեմ, որ հավ ու ձու և ընդհանրապես որևէ բան չի բաժանվել,- վստահեցրել է հանրապետական պատգամավորը։

-Եթե չգիտեք, ուրեմն այլ մոլորակից եք,- նկատել է Տ. Կարապետյանը, ինչին ի պատասխան Մ. Մինասյանն ասել է.

-Չգիտեմ՝ Դուք որ մոլորակից եք, համենայնդեպս, ես Երկիր մոլորակից եմ։

Մ. Մինասյանը նաև ընդունել է, որ այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը հանրության համար ոչ այնքան ծանոթ անձնավորություն էր։ Նորընտիր պատգամավորի կենսագրությանն էլ անձամբ Մ. Մինասյանը ծանոթացել է իր տան փոստարկղում գցած բուկլետից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը