Լրահոս

27.01.2010 16:15


Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի՞ կսրվեն

ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցումը կբերի՞ հարաբերությունների ավելի սրման՝ ասել է, թե մենք կունենանք այն, ինչ ունեցել ենք մինչև արձանագրությունների ստորագրումը։

-Չեմ կարծում, որ կարող են ավելի սրվել հարաբերությունները, կամ ավելի կտրուկ մոտեցում լինի։ Ի՞նչ պիտի լինի՝ պատերա՞զմ պիտի սկսեն։ Հնարավոր է հարաբերությունների որոշակի վատացում, բայց ոչ ագրեսիա,-նշել է նա։

Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հակադարձել է  նրան Միխայիլ Գորբաչովի խոսքերով.

-Բաքվի ջարդերից առաջ Գորբաչովն ասել է՝ իսկ դուք մտածե՞լ եք այն 200 000 հայերի մասին, որ Բաքվում են ապրում։ Հիմա ես եմ ասում՝ իսկ դուք մոռացե՞լ եք այն տասնյակ հազարավոր հայերի մասին, որ Թուրքիայում են կամ այն  մարդկանց մասին, որոնք բիզնես են արել այս տարիներին,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը