Լրահոս

27.01.2010 16:18


ՀՀԿ պատգամավոր. «...դիմեք Հովիկ Աբրահամյանին»

ՀՀԿ պատգամավոր. «...դիմեք Հովիկ Աբրահամյանին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն միտքը, թե քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ, և արդյոք համամի՞տ է դրա հետ՝ ասել է, թե չի ուզում դա մեկնաբանել։

 -Վերջերս մամուլում մեկնաբանություններ են եղել, և ամենատարբեր բնույթի շահարկումներ կան։ Գուցե կոնտեքստից դուրս է այդ ամենը, կամ այլ բան է ուզեցել ասել Հովիկ Աբրահամյանը։ Եթե ավելի հիմնավոր պատասխան եք ուզում լսել, դիմեք Հովիկ Աբրահամյանին,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը