Քաղաքական

21.09.2017 13:26


Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացվում է kremlin.ru պաշտոնական կայքում։

Պուտինը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանն ու Ռուսաստանը 2 կարևոր իրադարձություն են նշելու՝ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն ու Փոխադարձ օգնության, բարեկամության ու համագործակցության մասին համաձայնագրի 20-ամյակը։

ՌԴ նախագահը նաև բարձր է գնահատել Հայաստանի հետ գրանցված հաջողությունները՝ ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵՏՄ շրջանակներում և վստահություն է հայտնել, որ հետագայում կամրապնդվեն եղբայրական ժողովուրդների հարաբերությունները՝ հանուն տարածաշրջանի կայունության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը