Լրահոս

27.12.2010 10:38


Իլհամի նույն երգը

Իլհամի նույն երգը

«Մենք հզորացնում ենք մեր բանակը։ Մենք բանակաշինությանը մեծ ուշադրություն ենք դարձնում, խոշոր գումարներ ենք հատկացնում։ Մեր բանակն ամենահզորն է, ամենաուժեղն է այս տարածաշրջանում, և բանակաշինությանը հատկացվող ուշադրությունն իրեն զգացնել տալիս է»,-այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է նաև, թե վախի մթնոլորտում Հայաստանի գտնվելն արդեն ամբողջ աշխարհին է հայտնի։

«Մենք ցանկանում ենք ԼՂ-ի հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Բայց, ինչպես տեսնում եք, դա դեռ հնարավոր չէ։ Այդ իսկ պատճառով, իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք նաև մյուս բոլոր տարբերակներին։ Բանակաշինությանը հատկացվող գումարները, ձեռնարկվող միջոցառումները, բանակում բարձր արհեստավարժությունը, պարբերաբար ուսումնավարժություններ անցկացնելը, նոր զինատեսակներ ձեռք բերելը նրա համար են, որ եթե բանակցություններն ապարդյուն անցնեն, մեր հողերը հետ վերցնենք ռազմական ճանապարհով»,-հավելել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը