Լրահոս

27.12.2010 16:58


Ասանժը կվաճառի ինքնակենսագրությունը 1.5 մլն դոլարով

Վիկիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժը կվաճառի ինքնակենսագրությունը, որպեսզի փակի դատական ծախսերն ու վճարի իր կայքի աշխատակիցներին։

Ինքնակենսագրության հրատարակումից Ասանժը կստանա ավելի քան 1.5 միլիոն դոլար գումար։ Ամերիկյան Knopf հրատարակչությունը նրան կվճարի 800 հազար դոլար, իսկ բրիտանական Canongate-ի հետ կնքած պայմանագրից նա կստանա 500 հազար դոլար։ Ասանժի հաշվարկներով շահույթ կբերեն նաև այլ երկրների շուկաները։

-Ես չեմ ուզում գիրք գրել, բայց ստիպված եմ։ Դատական գործընթացների վրա արդեն ծախսել եմ 200 հազար ֆունտ, իսկ ես պետք է պաշտպանեմ ինձ ու ապահովեմ Վիկիլիքսի գործունեությունը, - հայտարարել է Ջուլիան Ասանժը։

Այս խորագրի վերջին նյութերը