Լրահոս

28.12.2010 10:29


Կիրով քաղաքում հայկական հանցավոր խմբի նկատմամբ դատավճիռ է կայացվել

Կիրով քաղաքի Կիրովի շրջանի Օկտյաբրսկի շրջանային դատարանը քրեական գործով դատավճիռ է կայացրել կազմակերպված հանցավոր խմբի անդամների՝  ՀՀ 3 քաղաքացիների նկատմամբ։ Հակոբյան Ռուդիկ Սերյոժայի, Ասոյան Անդրանիկ Արծրունի և Ղազարյան Արթուր Աշոտի՝ այս երեքը մեղավոր են ճանաչվել  կազմակերպված հանցավոր խմբով խարդախություններ անելու համար։ Բացի դրանից, Հակոբյանն ու Ասոյանը մեղավոր են ճանաչվել վստահության չարաշահման կամ խաբեության միջոցով ունեցվածքին վնաս հասցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է Կիրովի դատախազության մամուլի բաժինը։

Կազմակերպված հանցավոր խումբը ստեղծել է Ասոյանը։ Խմբի անդամները անօրինական մշտական եկամուտ ստանալու նպատակ հետապնդելով՝ միավորվել են կայուն, համախմբված խմբավորման մեջ, որի գործունեությունն ուղղված էր քաղաքացիներից, ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից գումար կորզելուն խաբեության կամ վստահության չարաշահման միջոցով։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը