Լրահոս

28.01.2010 17:45


Համլետ Հովսեփյան. «Ազատամարտիկների 99%–ը համաձայն է հենց այսօր զենք վերցնել, բայց զիջման մասին ընդհանրապես խոսակցություն չտարվի»

Համլետ Հովսեփյան. «Ազատամարտիկների 99%–ը համաձայն է հենց այսօր զենք վերցնել, բայց զիջման մասին ընդհանրապես խոսակցություն չտարվի»

-Ո՞րն է փոխզիջումը։ Ես զինվոր եմ։ Եթե ուզում եք կռվել, առաջինը ես եմ։ Եթե չեք ուզում կռվել և քաղաքակիրթ երևալ Եվրոպայի աչքի առջև, տեսեք՝ ինչ լավն ենք արդեն. քաղաքակրթվել ենք, բավական ամպագոռգոռ, ճղճղան բառեր գիտենք, փոխզիջման ենք գնում։ Փոխզիջման գնալու ճանապարհը ո՞րն է։ Մինչև Ղարաբաղի կարգավիճակը չորոշվի, դուք ի՞նչ եք փոխզիջում։ Դուք տալիս եք շրջանները, հետո ասելու են՝ տվեք Ղարաբաղը։ Թուրքիան ասելու է՝ սահմանը չեմ բացում, Մեղրին էլ տվեք։ Այն ժամանակ ի՞նչ եք անելու։ Դրա համար կարճ ու կոնկրետ ասում եք հետևյալը՝ Ղարաբաղի կարգավիճակը ո՞րն է լինելու, նոր բանակցությունները շարունակում ենք,- «Հայելի» ակումբում ղարաբաղյան հարցին անդրադառնալով՝ ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

Նա նշել է, որ հիմա բանակցություններից դուրս գալու ամենալավ ժամանակն է, քանի որ Թուրքիան միջամտում է ղարաբաղյան հարցի կարգավորմանը. «Մերոնք էլ ոգևորվել են. ասում են, որ սահմանը բացենք, լավ է լինելու»։

«Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատար Համլետ Հովսեփյանը նշել է, որ միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն ասի, որ ճանաչում է Ղարաբաղի անկախությունը, կարելի է խոսել մնացած հարցերից, սակայն եթե դա տեղի չի ունենում, ապա մնացած բոլոր խոսակցություններն ավելորդ են։

-Ես շատ եմ շփվում մեր ազատամարտիկների հետ, և կարող եմ ասել, որ 99%-ը համաձայն է հենց այսօր զենք վերցնել, բայց զիջման մասին ընդհանրապես խոսակցություն չտարվի,- ընդգծել է Հ. Հովսեփյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը